Ոչ իշխանական ուժերը միասնական ու հզոր են, քան երբեք: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Անժխտելի փաստ է, որ 131 պատգամավորներից 58-ը միասնական են: Մեր կողմում է հասարակական աջակցությունը, ուստի մենք չենք կարող առաջ չգնալ: Մեր քաղաքական օրակարգը չի փոխվել՝ դադարեցնել սահմանադրական փոփոխությունները, ընտրական օրենսգրքի փոփոխություններ, քառյակի 12 կետեր եւ արտահեր ընտրություններ»,-հավելել է պատգամավորը:
Նրա կուսակից Ստեփան Մարգարյանն էլ նշել է, որ ԲՀԿ առաջնորդի կազմակերպած խորհրդաժողովը կարելի է համարել կարեւորագույն քայլ քաղաքական ու հասարակական ուժերի կոնսենսուսի գալու ճանապարհին:
«Ծառուկյանի խորհրդաժողովիդ հետո իրավիճակը կարելի է բնորոշել կոնսենսուս հանած մեկ, այսինքն հանած իշխանություն»,-հավելել է նա:





























