Երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքներն իրենց սպասեցնել չեն տա: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա հիշեցրել է, որ սպասվող հանրահավաքի մասին խոսքը հստակ հնչել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթում:
Հանրության հետ հանդիպումների գրաֆիկը կորոշեն եռյակի առաջնորդները:
«Իհարկե, հանրահավաքներ կլինեն նաւե մարզերում, իսկ գագաթնակետը կլինի խոշոր հանրահավաքը Երեւանի կենտրոնում: Այդ ամենն իրեն սպասեցնել չի տա»,-ասել է Մելքումյան:
Իր հերթին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ նկատել է. «Այդ ամենը ճիշտ է, որովհետեւ մենք ժամանակ էլ շատ չունենք»:





























