Ինդիանապոլիսում 9-ամյա Սինայ Միլլերը հրազենային վնասվածք է ստացել աղջիկ սքաութների ժողովից վերադառնալու ճանապարհին։ Նա պատրաստվում էր թխվածքաբլիթներ բաժանել քաղաքի բնակիչներին՝ իր սքաութների ջոկատի ճանապարհորդության համար գումար հավաքելու նպատակով։
Սինայը դուրս էր եկել իր բնակարանից եւ շտապել էր սքաութների ակումբ թխվածքաբլիթներով տուփը վերցնելու համար, եւ հենց այդ ժամանակ հնչել էին կրակոցները։ Աղջկա մայրը՝ 29-ամյա Շանիթա Միլլերը դուրս է վազել տնից եւ գտել իր աղջկան վիրավոր վիճակում, տեղեկացնում է Americaru-ն։
Աղջկան բժշկական օգնություն են ցուցաբերել։ Ներկայումս Սինայը գտնվում է տանը, նրա առողջական վիճակը բարելավվում է, սակայն աղջկա մայրը ասում է, որ երեխան ցնցված է, որ թխվածքաբլիթներ բաժանեու նրա պլանները ձախողվել են։ Նրան մխիթարելու համար աղջկա հորաքույրը խոստացել է 20 տուփ թխվածքաբլիթ գնել աղջկանից։ Եւս մի քանի տուփ գնել է նաեւ Fox Hill դպրոցի ուսուցիչը։ Նրա ջոկատի աղջիկ սքաութները թխվածքաբլիթների օնլայն վաճառք են սկսել «Թխվածքաբլիթներ Սինայի համար» ակցիայի շրջանակներում։



























