Այսօր` փետրվարի 6-ին, կրճատվեցին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ 1700 աշխատակիցներ:
Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:
Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ, վերագործարկվելու է եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի:
Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեր հետ միասին պայքարելու ենք հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար, ասվում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արհմիութենական կոմիտեի հայտարարության մեջ։





























