Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ֆրանսիացի սենատոր, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունան Փարիզի այդ արվարձանում բացել է «Թալեաթի նոթատետր» անվանումով ցուցահանդեսը:
Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, միջոցառումը նախաձեռնել է Ալֆորվիլի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության երիտասարդական կազմակերպությունը: Ցուցադրվել է Թալեաթի նոթատետրը՝ 1915 թվականների հայերի տեղահանությունների եւ սպանության մռայլ նկարագրությամբ:
Ցուցահանդեսի բացումից հետո կայացած համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել պատմաբան, Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սաֆարյանը: Ցուցադրությունը կտեւի մինչեւ փետրվարի 13-ը:































