ՌԴ Վոլոգդա քաղաքի ղեկավար Եվգենի Շուպելովը քաղաքի բնակիչներին առաջարկել է ճգնաժամի ընացքում եղինջ ուտել, գրում է  FlashNord-ը։

Քաղաքապետը նման հայտարարություն է արել քաղաքի հակաճգնաժամային շտաբի նիստի ժամանակ։

«Գնագոյացման վերաբերյալ համաձայնությունը թույլ կտա մեզ կայունացնել սննդամթերքի գները։ Պետք է օգնել բնակչությանը դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ հաղթահարել ծանր ժամանակները։ Հասկանալի է, որ գարունը բացվի, եղինջ կբուսնի, եւ ավելի հեշտ կլինի։ Սակայն մինչեւ գարուն դեռ ապրել է պետք»,- նշել է քաղաքապետը։

Վոլոգդայի քաղքապետարանում առաջարկել են այս հայտարարությունն իբրեւ կատակ ընդունել։