Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խոսքով՝ ներկա պահին ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը պատրաստ է գնալ բանակցությունների, քանի որ հասկացել է, որ ամերիկյան զենքը կարող է հասնել Ուկրաինա։
Սահակաշվիլին CNN-ի ուղիղ եթերում Կիեւից խոսել է Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների եւ Վլադիմիր Պուտինի քաղքականության մասին։
Նախկին նախագահի խոսքով՝ այն ժամանակ, երբ ողջ աշխարհը կենտրոնացած է սիրիական հակամարտության, «Իսլամական պետության» եւ ահաբեկչության դեմ պայքարի վրա, Ռուսաստանը հարմարեցրել է պահը եւ հարձակվել Ուկրաինայի վրա, մեջբերում է «Գրուզիա Օնլայն»-ը։
«Այն, ինչ այսօր կատարվում է, մեծ աշխարհաքաղաքական դրամա է։ Ողջ Եվրոպան եւ ԱՄՆ-ն պետք է օգնեն Ուկրաինային փրկության համար մղվող նրա պայքարում։ Կարծում եմ, կան իրավիճակներ, երբ զենքին պետք է զենքով պատասխանել։ Ուկրաինային իրոք օգնություն է անհրաժեշտ, քանի որ մենք տենսում ենք, թե ինչպիսի հարվածներ է հասցնում նրան Պուտինը։ Օրըստօրե աճում է խաղաղ բնաչության շրջանում զոհերի քանակը»,- հայտարարել է Սահակաշվիլին։ Նրա խոսքով՝ Պուտինը շատ լավ գիտակցում է, որ իր երկրի տնտեսությունը կոլլապսի շեմին է։
«Պուտինը վախենում է, որ Ամերիկան կարող է Ուկրաինային զենք մատակարարել։ Այս գործոնի ազդեցության տակ, կարծում եմ, նա պատրաստ է գնալ բանակցությունների»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։




























