Թուրքիայի խորհրդարանի վարչական մասի աշխատակիցներից մեկը փորձել է բռնաբարել հավաքարարին։

Թուրքական Medyafaresi կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի վարչական մասի աշխատակիցներից Ա.Չ-ն զուգարանները մաքրելու ժամանակ փորձել է բռնաբարել 2 երեխաների մայր հավաքարարին։

Հավաքարարն այս մասին հայտնել է իր ղեկավարին, որից հետո դեպքի մասին տեղյակ է պահվել խորհրդարանի նախագահությանը, որն էլ հետաքննություն է սկսել եւ աշխատանքից ազատել Ա.Չ.-ին։