Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը պաշտոնապես ստանձնել է դեսպանի պարտականությունները փետրվարի 6-ին Վաշինգթոնում կայացած արարողության ժամանակ։ Այդ մասին Facebook-ի էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (ANCA):
Արարողությանը մասնակցել են ANCA-ի նախագահ Քեն Հաչիկյանը, գործադիր տնօրեն Արամ Համփարյանը։
Նորանշանակ դեսպանը իր խոսքում նշել էր ԱՄՆ համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ։





























