Չիլիում իրավապահները 15 մլն դոլար արժողությամբ 770 կգ կոկաին եւ մարիխուանա են առգրավել , հաղորդում է Aguasdigital.com կայքը:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ, «Կոնկիստադոր» գաղտնանունով գործողության ընթացքում ոստիկանները ձերբակալել են 4 մարդու, այդ թվում՝ թմրակարտելի պարագլխին: Առգրավվել է նաեւ բեռնատարը, որով 25 պարկ թմրանյութ էին տեղափոխում:
Ոստիկանությունից նշել են, որ երեք ամիս հետեւել են հանցախմբին: Ձերբակալվածներին փոխանցել են դատախազությանը, հարուցվել է քրգործ:



























