ԱՄՆ երկու քաղաքացուհիների ձերբակալել են Կամբոջայում, Անգկոր տաճարային համալիրում էրոտիկ ֆոտոսեսիայի համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, Լինդսի եւ Լեսլի Ադամս քույրերը (22 եւ 20 տարեկան) ձերբակալվել են, երբ Պերա-Կան տաճարում նրանց բռնել են մերկ վիճակում լուսանկարչական խցիկի առջեւ տեսք ընդունելիս, գրել է Gazeta-ն:

«Զբոսաշրջուհիները խոստովանել են, որ իսկապես սխալ են արել՝ մերկ նկարվելով»,- հայտնել են ոստիկանությունից:

«Միգուցե նրանք չգիտեին, որ Անգկորը սրբավայր է, սակայն իրենց անթույլատրելի գործողությունները պղծում են այս վայրը»,- նշել են իրավապահները: