Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու գաղտնի պլանը սպառնում է փոխել միջազգային աշխարհաքաղաքական խաղի ողջ ընթացքը։ Այս մասին գրում է իտալական  Il Giornale պարբերականը։

Հոդվածը նշում է, որ Հունաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի բազաները կարեւոր ռազմական եւ ռազմավարական նշանակություն ունեն դաշինքի հյամար, իսկ Հունաստանը Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցն է։

Այնուհաներձ, ՍԻՐԻԶԱ կուսակցության ծրագիրը նախատեսում է փակել Հունաստանում գտնվող բոլոր օտարեկրյա բազաները եւ դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից։ «Այս պլանը իսկական ռումբ է, որը պատրաստ է պայթել միջազգային աշխարհաքաղաքական խաղի ընթացքում»,- գրում է պարբերակնը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե Ցիպրասը շարունակի համառել, հավանական է, որ մենք մեր քթի տակ փոքր Կուբա կունենանք»,- ասված է հոդվածում։

Պարբերականի տվյալներով՝ Ցիպրասի ծրագիրը ներառում է նաեւ այլ ռիսկային գործողություններ։ Հունաստանը կարող է Աֆղանստանից ու Բալկաններից դուրս բերել իր զորքերը,  հրաժարվել Իսրայելի հետ ռազմական համագործակցության պայմանագրից, օժանդակել 1967թ. սահմաններով Պաղեստին պետության ստեղծմանը, ինչպես նաեւ դիտարկել Թուրքիայի հետ ամուր հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։