ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերով հանձնաժողովում փետրվարի 12-ին Ադրբեջանի հարցով լսումներ կընթանան։ «Ադրբեջան-ԱՄՆ. անվտանգության էներգետիկակայի եւ մարդու իրավունքի շահեր» թեմայով լսումները կընթանան Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովում։
Մասնակիցների թվում են Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ինստիտուտի, Ջոն Հոփքինսի համալսարանի Առաջատար միջազգային հետազոտությունների դպրոցի գործադիր տնօրեն Սվանտե Կորնելլը, Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Օլշտադը։





























