Ամերիկյան ֆինանսիստ Ջորջ Սորոսը մտավախություն ունի, որ հակամարտությունները Եվրոպայում քանդելու են աշխարհակարգը: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Open Society Foundations-ի ղեկավարը նման հայտարարություն արել է փետրվարի 7-ին, անվտանգության հարցերով մյունխենյան խորհրդաժողովում:

«Ոչ վաղ անցյալում հակամարտությունները սկսվեցին Եվրոպայում, եւ դրանք սպառնում են աշխարհակարգին, որը ձեւավորվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ»,- ասել է Սորոսը:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, թե Ուկրաինայում ռուսական ագրեսիան հարձակում է աշխարհակարգի վրա: