Ինտերպոլի կողմից հետախուզվող երկու թուրք գործիչների հայտնաբերել են Ռումինիայում: Ռումինիայի պետական հեռուստաընկերությունը հայտնում է, թե նրանք մեղադրվում էին քաղաքական լրտեսության մեջ եւ ձերբակալվել են սահմանամերձ Նադլակ քաղաքում, որտեղից պատրաստվում էին Հունգարիա անցնել:

Քաղաքական գործիչներին մեղադրում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակում լսող սարքեր տեղադրելու մեջ, երբ վերջինս վարչապետ էր: Թուրքական օրենքներով՝ քաղաքական լրտեսությունը պատժվում է մինչեւ 40 տարվա ազատազրկմամբ: Ռումինական կողմը պատրաստվում է արտահանձնել նրանց Թուրքիա, սակայն փաստաբանը քաղապաստանի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին լսող սարքեր էին հայտնաբերվել Էրդողանի աշխատասենյակում եւ Անկարայի տանը: 3 տարվա ընթացքում գաղտնալսվել են 3 հազար գործիչների հեռախոսները: