ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Ռուսաստանը գրավելու պլանները։ Այս մասին Պուշկովը գրել է իր Թվիթերում

«Սահակաշվիլին վստահ է, որ ուկրաինական բանակը ի վիճակի է անգամ գրավել ողջ Ռուսաստանը։ Նա խոշոր զորահրամանատար է։ Աբխազիան եւ Հարավային Օսիան «գրավելու» իր ունեցած փորձով»,- մեջբերում է Gazeta-ն։

Ավելի վաղ Սահակաշվիլին ուկրաինական հեռուստաալիքի եթերում պատմել էր, թե ինչպես կարելի է գրավել Ռուսաստանը։