Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների կատարման երաշխիքներ չկան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսի ժամանակ։
«Չկան տեսական երաշխիքներ, կան միայն խոստումներ, որ դրանք կիրագործվեն։ Մինսկի համաձայնություններից հետո մենք շատ պատրանքներ ենք մի կողմ դրել։ Մենք հիասթափված ենք։ Անհրաժեշտ է հետագա քայլեր ձեռնարկել, սակայն հաշվի առնելով այս փորձը՝ ես չեմ կարող խոսել երաշխիքների մասին։ Մենք որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերում։ Սակայն այդ պայմանավորվածությունների իրագործումը ես չեմ տեսնում։ Ես չեմ կարող խոսել կոնկրետ պայմանավորվածությունների մասին, կարող եմ միայն ասել, որ պետք է առաջվա պես շարունակել փորձերը»,- ասել է Մերկելը՝ պատասխանելով կոնֆերանսի մասնակցիների հարցերին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։





























