Դոնեցկի մերձակայքում վթարված մալազիական Boeing-ի զոհերի մնացորդներով ինքնաթիռը Խարկովից մեկնել է Էյնդհովեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ուկրաինայում Նիդեռլանդների, Մալազիայի եւ Ավստրալիայի դեսպանները մասնակցել են օդանավակայանում կազմակերպված սգո արարողությանը:
Փետրվարի սկզբին հաղորդվում էր, որ օդանավի աղետի վայրում նոր մնացորդներ են հայտնաբերվել:
Բացի այդ, հայտնաբերվել են ինքնաթիռի կտորներ, որոնք դեռւս Ուկրաինայում են, սակայն հետագայում, հավանաբար, մեքենաներով կուղարկվեն Նիդեռլանդներ:



























