20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի հարյուրերորդ տարելիցն առանձնակի կարեւորության հարց է: Այդ մասին Վաշինգթոնում փետրվարի 6-ին պաշտոնակալման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Դեսպանը հատուկ ընդգծել է փաստը, որ Երեւանում նշում են տարելիցը, երբ ինքն է սկսում պաշտոնավարումը դեսպանի կարգավիճակում: «Ես ուզում եմ ընդգծել՝ դիմելով հայ հանրությանը, որ հասկանում են այն հատուկ պատասխանատվությունը, որը լինելու է Հայաստանում դեսպանության ուսերին առաջիկա ամիսներին»,- ասել է Միլզը:
Այնուհետ նա հայերենով դիմել է հայ համայնքի ներկայացուցիչներին՝ ասելով. «Այս տարին հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի համար: Երեւանում ԱՄՆ դեսպանատունը կանի ամեն ինչ՝ ցույց տալու, որ Միացյալ Նահանգներն ու ամերիկյան ժողովուրդը համերաշխ են հայ ժողովրդի հետ այդ լուրջ պահին, երբեք, երեբք չեն մոռանա այդ ողբերգությունը, որի հետեւանքով միլիոնից ավելի հայեր զոհվեցին»:
Իր խոսքում դեսպանը մատնանշել է երկու գերակայություն դեսպանության համար՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու 100-րդ տարելիցը:





























