Իրաքի մայրաքաղաքում հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Ինչպես հայտնում է Alsumaria հեռուստաալիքը, առաջին պայթյունը որոտացել է շաբաթ օրը Բաղդադի արեւելքում։ Մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը գերազանցապես շիաներով բնակեցված Բաղդադ ալ Ջադիդա (Նոր Բաղդադ) թաղամասում, որի հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 13 մարդ, եւս 41-ը վիրավոր է, գրում է ՏԱՍՍ-ը։
Կրկնակի ահաբեկությունը նաեւ ցնցել է Բաղդադի կենտրոնը։ Մարդաշատ շուկայի մոտ սկզբում պայթել էր ճանապարհին տեղադրված ռումբը, իսկ այնուհետեւ առեւտրականների շարքերում գրոհայինը գործի էր դրել մահապարտի գոտին։ Այս պահի դրությամբ հայտնի է 9 զոհի եւ 32 վիրավորի մասին։ Տուժածներին տեղափոխում են մոտակա բուժհաստատություններ։



























