Երեւանն ընդգրկվել է ձեռնարկատիրության լավ հնարավորություններով քաղաքների հնգյակի մեջ: Այդ մասին հայտնում է Այդ մասին ասվում է Ձեռնարկատերերի համաշխարհային կոնգրեսի կայքում՝ վկայակոչելով կազմակերպչի անցկացրած մրցույթը:
«Քաղաքների մարտահրավերներ» մրցույթն անցկացվել է ձեռնարկատերերի համաշխարհային ցանցի եւ «META» խմբի կողմից, որոնք էլ Ձեռնարկատերերի համաշխարհային կոնգրեսի կազմակերպիչներն են: Սթարթափերի համար հայտնի կենտրոնների փոխարեն նրանք հետազոտել են հույս ներշնչող քաղաքները, որտեղ արագ զարգանում են ձեռնարկատիրությունը, ներգրավում են տաղանդների եւ արդյունավետ օգտագործում են պետական միջոցները:
Առաջին տեղը զբաղեցրել է Բուենոս-Այրեսը: Երկրորդ տեղում Գենկն է (Բելգիա), նրան հաջորդում են Քանզաս-Սիթին (ԱՄՆ), Մեդիսոնը (Վիսկոնսին նահանգ) եւ Երեւանը (Հայաստան): Մրցույթին մասնակցել են 50 քաղաքներ:
Ձեռնարկատերերի համաշխարհային կոնգրեսը կայանալու է Միլանում՝ մարտի 16-19-ին, մասնակցելու են հազարավոր մասնակիցներ 150 երկրներից:





























