Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի եւ Եթովպիայի պատմական, կրոնական եւ մշակութային առնչությունները լավ հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Այս համատեքստում նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։

Հայաստանի եւ Եթովպիայի արտգործնախարարները կարեւորեցին քաղաքական երկխոսության զարգացումը, միջխորհրդարանական կապերի հաստատումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, տնտեսական համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները։

Հայաստանի եւ Եթովպիայի արտգործնախարարները անդրադարձան մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի։