Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի երկրամասի Սորմովի շրջանում քննում են քրեական գործն ընդդեմ Հայաստանի քաղաքացու, որը մեղադրվում է 70 ռուբլու չափով հեռախոսային խարդախությունների մեջ: Այդ մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը:
Անցած տարվա նոյեմբերին չարագործների խումբը, բաժանելով դերերը, զանգահարել են տարեց կնոջ: Նրանցից մեկը փոխել է ձայնը եւ ներկայացել որպես կնոջ որդի: Նա հայտնել է, թե մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ ու այժմ գումար է անհրաժեշտ՝ քրգործը փակելու համար:
Միամիտ կինը չարագործներին 20 հազար ռուբլի եւ դեղեր է տվել: Մեկ ուրիշ թոշակառու կնոջից չարագործները 50 հազար ռուբլի են շորթել: Կասկածյալներից մեկին ձերբակալել են, եւ փետրվարի 13-ին կայանալու է գործով աաջին դատալսումը:





























