Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, թե  ՆԱՏՕ-ի գործողությունները Եվրոպայի արեւելքում հակամարտություն են սադրում: Այդ մասին ասվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հանդիպմանը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ դաշինիքի ռազմական պոտենցիալն ավելացնելու եւ ենթակառուցվածքները արեւելյան ուղղությամբ ընդլայնելու, նաեւ Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժությունների թվի աճի քաղաքականությունը լրացուցիչ լարվածություն են ստեղծում, հակամարտություն սադրում եւ խափանում անվտանգության եվրաատլանտյան համակարգը:

Զրուցակիցները խոսել են նաեւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին: