ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն աջակցել է Գերմանիայի եւ Ֆրանսիայի ջանքերին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի լուծմանը:
Նրա խոսքով, հարկավոր է դատել ոչ թե փաստաթղթերով, որոնք ստորագրում է Ռուսաստանը, այլ գործողություններով:
Բայդենն Օլանդի եւ Մերկելի ջանքերը բնորոշել է որպես «շատ արժեքավոր փորձ»: Ըստ Associated Press-ի, նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի հավատում, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի:
Վաշինգտոնում կարծում են, որ հարկավոր է փորձել հասնել խաղաղության, սակայն նաեւ կարծում են, որ «Ուկրաինայի ժողովուրդն իրեն պաշտպանելու իրավունք ունի»: Բայդենը, սակայն, Ուկրաինա զենք ուղարկելու հարց չի բարձրացրել:





























