«Գազպրոմ»-ը Թուրքիայի եւ Հունաստանի սահման 47 մլրդ խորանարդ մետր գազ կհասցնի: Այս մասին տեղեկացնում է ռուսական ընկերության մամուլի հաղորդագրությունը:

Փետրվարի 7-ին «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը քննարկել են Սեւ ծովով Ռուսաստանից դեպի Թուրքիա գազատարի շինարարության նախագծի իրականացման ընթացքը եւ ուղղաթիռով թռիչք կատարել Թուրքիայում խողովակաշարի ցամաքային հատվածի նախատեսվող մայրուղու երկայնքով:

Ըստ Gazeta-ի, առաջիկայում նախատեսվում է գազատարի թուրքական ծովային հատվածում նախագծային-հետազոտական աշխատանքների անցկացման թույլտվություն ստանալ:

«Գազատարի նախագծման ժամանակ հաշվի կառնվի Ստամբուլի շրջանում բնական գազի աճող պահանջարկը: Դրա հետ կապված հստակեցվել են գազի ծավալները, որոնք մատակարարվելու են Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին՝ 47 մլրդ խորանարդ մետր»,- ասված է հաղորդագրությունում: