Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, «Ալ-Ջազիրա»-ի լրագրող Մոհամմեդ Ֆահմիի հարցով հանդիպում է խնդրել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Ամալը փորձում է հասնել լրագրողի ազատ արձակմանը, որին դատապարտել են 7 տարվա ազատազրկման՝ «Մուսուլման եղբայրներին» եւ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիին աջակցելու համար

Ըստ Gazeta-ի, նամակում ասվում է, որ «Ալ-Ջազիրա»-ի ավստրալացի լրագրող Փիթեր Գրեստին ներում շնորհելուց հետո պետք է ազատ արձակվի նաեւ Կանադայի քաղաքացի Ֆահմին, որը հրաժարվել է եգիպտական քաղաքացիությունից: Այդ կապակցությամբ նա հանդիպում է խնդրել Եգիպտոսի նախագահի կամ պաշտոնատար որեւէ անձի հետ՝ հարցը քննարկելու համար: