ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերրիի հանդիպման ժամանակ զրույցի հիմնական թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է եղել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Անկասկած, նրանք հիմնականում խոսել են Ուկրաինայի մասին, սակայն անդրադարձել են նաեւ այլ թեմաների»,- ասել է նա:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հաղորդվում էր, որ Անվտանգության հարցերի Մյունխենյան համաժողովի շրջանակում ավարտվել է Լավրովի եւ Քերրիի հանդիպումը:



























