Բելգիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Հերոլֆ Աննեմանսը Եվրախորհրդարանին բանաձեւի նախագիծ է ուղարկել, որը կոչ է անում ճանաչել Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Աննեմանսը, որը ներկայացնում է «Ֆլամանական շահեր» ազգայնական կուսակցությունը, նախագիծն ուղարկել է 2015 թվականի հունվարի 25-ին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը:

Նախագիծը ստորագրել են նաեւ Ֆրանսիական ազգային ճակատի պատգամավորները, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը:

Բանաձեւի նախագծում ասված է.

«Ա. Հաշվի առնելով, որ նման բանաձեւերը չհանգեցրին թուրքական կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչման;

Բ. Հաշվի առնելով, որ կատարվածից մեկ դար անց հաշտեցմանն անցնելու ժամանակն է;

1. Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում պաշտոնապես ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից Թուրքիայում ապրող հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը;

2. Կոչ ենք անում այս բանաձեւը փոխանցել Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին, Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահներին»: