ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը միասնական են Ռուսաստանի հանդեպ քաղաքականության հարցում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, Մյունխենում անվտանգության հանցերին նվիրված կոնֆերանսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, թեեւ ամերիկացի մի շարք սենատորներ քննադատել էին Գերմանիային եւ այլ երկրների, որոնք ընդդիմանում են Ուկրաինայի զինվորականներին զենքի մատակարարմանը, Քերրին հերքել է տեղեկություններն այն մասին, թե Վաշինգթոնի ու Բրյուսելի միջեւ տարաձայնություններ են առաջացել ուկրաինական ճգնաժամի հարցում: «Մենք միասնական ենք, մենք սերտորեն աշխատում ենք միմյանց հետ, մենք այն կարծիքին ենք, որ այդ մարտահրավերը հնարավոր չէ վերացնել ռազմական ուժի միջոցով: Մենք միասնական ենք մեր դիվանագիտության մեջ»,-ընդգծել է Քերրին:





























