Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթը համաժողովի «Ուկրաինայից անդի. Չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում» հատվածում, հարթ չի ընթացել: Ադրբեջանի նախագահն ըստ էության կրկնեց վերջին երկու տասնամյակում արդեն ձանձրալի դարձած հայտարարությունները:
Ալիեւի ելույթից հետո նախ հարցով նրան դիմեց հայկական պատվիրակության անդամներից Անդրանիկ Հովհաննիսյանն առ այն, որ «հայտնի է, որ Մինսկի Խմբի եռանախագահները բազմաթիվ անգամներ կոչ են արել երկու երկներին ընդունել Մադրիդյան փաստաթղթի Հիմնարար երեք սկզբունքները՝ ուժի ու ուժիսպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին:
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ ընդունում է այս սկզբունքները:
Ադրբեջանը երբեք հստակ չի արտահայտվում դրա մասին: Այստեղ դուք կարո՞ղ եք միանշանակորեն ասել, որ ընդունում եք այդ սկզբունքները որպես հիմք հակամարտության կարգավորման համար»:
Հարցի ուղիղ ձեւակերպումը Իլհամ Ալիեւն ակնհայտորեն շփոթեցրեց եւ նա խոսեց հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին, ապա անցավ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խեղաթյուրված ներկայացմանը՝ ընդհանրապես չհիշատակելով ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, եւ վերջիվերջո այդպես էլ չնշեց՝ ընդունում է այդ սկզբունքներն անվերապահորեն, թե՞ ոչ:
Իլհամ Ալիեւը նշեց, որ նախկին Խորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորման միեւնույն բանաձեւն ունենան՝ հավելելով, որ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն օգտվելով հարցի հնարավորությունից, նախ հիշատակեց Մինսկի խմբի հասցեական կոչը, ապա նշեց, որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ բանակցությունները արգելակելու նպատակով. «Պարո՛ն Ալիեւ, Մինսկի խմբի եռանախագահները, որոնց մասին դուք խոսեցիք, մի քանի օր առաջ հայտարարություն են արել, որով «կոչ են անում Ադրբեջանին հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձեր հանձնառությունները»: Պատահական չէ, որ նրանց կոչն ուղղված է ձեզ, քանի որ հենց ադրբեջանական կողմն է շարունակում անտեսել այս կոչերը եւ խախտում է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահամանին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում: Սկսած հունվարից ավելի քան 3.000 անգամ ադրբեջանական կողմը խախտել է զինադադարը, որի արդյունքում բազմաթիվ կորուստներ են եղել բոլոր կողմերից: Ընդամենը մի քանի օր առաջ 65 եւ 85 տարեկան հայերի են սպանել ձեր դիպուկահարները: Չե՞ք կարծում, որ ձեր գործողություններով դուք ավելի եք սրում իրավիճակը եւ այսպիսով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումն ավելի դժվար իրականանալի դարձնում մոտ ապագայում:
Ես կցանկանայի վերհիշել գիտաժողովի այս մասի վարող Սլովենիայի նախագահ Պահորի հարցն ուղղված ձեզ եւ մյուս մասնակիցներին, որով նա հարցնում էր, թե ո՞րը պետք է լինի առաջին քայլը, որպեսզի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց լինի: Դուք այս ու այն կողմ ընկանք, բայց չխոսեցիք ամենակարեւորի մասին: Հակամարտության կարգավորումն սկսվում է, երբ դադարում են կրակոցները: Այսպիսով, իմ կոչը ձեզ հետեւյալն է՝ դադարեցրե՛ք կրակոցները»:
Ալիեւը էլ ավելի բորբոքվեց հայ դիվանագետի ելույթից, կրկնեց իր մեղադրանքներ միջազգային հանրության, հայկական սփյուռքի, Հայաստանի հասցեներին, այդպես էլ չպատասխանելով հարցին եւ կոչին։





























