Կիպրոսը Ռուսաստանին կառաջարկի իր տարածքում ռազմական օբյեկտներ տեղակայել: Այս մասին հայտարարել է Կիպրոսի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը տեղի թերթերին մեկին տված հարցազրույցում, հաղորդում է Xinhua-ն:
Կիպրոսի նախագահի խոսքով՝ երկու երկրների ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 25-ին, իր Մոսկվա այցի ժամանակ: Նախատեսվում է վերականգնել հին պաշտպնական համաձայնագիրը:
«Միաժամանակ որոշ լրացուցիչ ծառայություններ կմատուցվեն, ինչպես մենք դա անում ենք այլ երկրների, օրինակ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ»,-հավելել է Անաստասիադիսը, հաղորդում Է rbc-ն:



























