Էստոնիայի նախագահը հրաժարվել է շարունակել Sky News հեռուստաալիքում հարցազրույցը, երբ հաղորդավարը 2 անգամ սխալ է արտաբերել նրա անունը:
Թոմաս Հենդրիկ Իլվեսը տհաճորեն զարմացել է, երբ իր երկրորդ անունը շփոթել են ազգանվան հետ. հաղորդավարը երկու անգամ նրան «միստըր Հենդրիկ» է դիմել:
Իլվեսը նայել է հաղորդավարին եւ չոր ժպտացել: Երկրորդ անգամ նա հանել է ակնոցն ու ականջակալները: Դրանից հետո նա հավելել է, որ կարելի էր ճիշտ իմանալ իր անունը:
Կարճատեւ, բայց զգալի դադարից հետո, Էստոնիայի նախագահն իր դժգոհությունն արտահայտել է արտահայտիչ դիմախաղով:
Հաղորդավարն իր հերթին գերադասել է ցույց տալ, որ ոչինչ տեղի չի ունեցել, եւ անվրդով տեսքով շարունակել է հետեւել, «թե ինչ են ասում եղանակի մասին»:
Ուղիղ եթերում տեղի ունեցած միջադեպն Էստոնիայի նախագահ Իլվեսին խանգարել է անցնել զրույցի հիմնական թեմային՝ Վլադիմիր Պուտինին քննարկելուն:





























