Հնդկաստանի կառավարությունը մտադիր է Հնդկական օվկիանոսի 10 հազար քառ. կմ հատակին երկրաբանական հետազոտություններ անցկացնել օգտակար հանածոներ, այդ թվում՝ ոսկի, արծաթ, պլատին հայտնաբերելու նպատակով։ Այս մասին հայտնել է Անտարկտիդայի եւ օվկիանոսյան հետազոտությունների ազգային կենտրոնի (NCAOR) տնօրեն դոկտոր Ռաջանը։
«Մենք պատրաստվում ենք 15 տարի ժամկետով համաձայնություն ստորագրել Ծովերի հատակն ուսումնասիրող Միջազգային մարմնի հետ։ Օվկիանոսի հատակը մեծ հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին ազնիվ մետաղների պատճառով»,- հայտարարել է նա, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
NCAOR-ի տվյալներով՝ Հնդկական օվկիանոսի կենտրոնական եւ արեւմտյան մասերում գտնվող միջին օվկիանոսյան լեռնաշղթաները հարուստ են այնպիսի մետաղներով, ինչպես պղինձը, արճիճը, ցինկը, ոսկին, արծաթը, պալադիումը եւ պլատինը։





























