Եվրասիական  միությունում սպասում են Հայաստանից արտահանվող ապրանքներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով Մոսկվա իր աշխատանքային այցի արդյունքները:

Նա անհիմն է համարել խոսակցությունները, թե հայ գործարարները ռուսական շուկայում կարող են այս կամ այն աչփով խանգարել:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են սահմանափակումներ կիրառվում Բելառուսից ՌԴ ներմուծվող ապրանքների նկաըտմամբ, Այվազյանը պատասխանել է, որ իսկապես Բելառուսում արտադրվող ապրանքների նկատմամբ ոչ մի առարկություն ոչ ոք չի ներկայացնում: «Իսկ եթե, ասենք, Բելառուսը սեփական արտադրության ապրանքի անվան տակ ներկայացնում է օվկիանոսյան ծովատառեխ, իհարկե, այստեղ չի կարող խնդիր չծագել: Նույնը նաեւ Հայաստանի դեպքում է: Ասենք, ինչ-որ մեկը Ռուսաստան բանան է բերում: Նրան չե՞ն հարցնելու, Հայաստանում ախր բանան չի աճում: Իսկ եթե ամեն ինչ արդար լինի, հարցեր էլ չեն ծագի, վստահ եղեք»,-հավելել է Այվազյանը: