Չնայած իտալացի դաշնակահար Անտոնիո Գոնսալեսի համեգի օրը ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակին՝ Երեւանի Օպերային թատրոնում ծեծկռտուք տեղի չի ունեցել։ Այս մասին փետրվաի 9–ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում դաշնակահարի ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը։ Նրա խոսքով համերգի օրը գլխավոր փորձից հետո նա տեսել է, որ դաշնակահարը դուրս է եկել սրահից ոչ թե հուզված,այլ գունատ եւ ցնցումների մեջ։
«Ես հարցրի նրան, թե ինչ է պատահել։ Նա պատասխանեց, որ իր հասցեին հնչած վիրավորանքներից խիստ վրդովվել է եւ բեմ դուրս գալ չի կարող։ Ես, բնականաբար, դուրս եկա նվագախմբի մոտ եւ բարձրաձայն հարցրի, թե ով է նրան վիրավորել։ Ոչ ոք անհրաժետ չհամարեց իմ հարցին պատասխանել։ Այդ ժամանակ ես պարզապես չդիմացա։ Իսկ ի՞նչ էր մնում ինձ անել։ Աշխարհահռչակ երաժիշտը ժամանել է Հայաստան բարեգործական նպատակներով։ Ոչ մի հոնորար չի վերցրել, ճանապարհածախսը հոգացել է ինքը այս խամրած ու տխուր քաղաքին մի քիչ ջերմություն տալու համար։ Իսկ նրան նման վերաբերմունք են ցույց տալիս»,- նշել է Խաչատրյանը զայրույթով։
Նրա խոսքով՝ կատարվածից հետո նրան դիմել է Օպերային թատրոնի աջակցության հիմնադրամի ղեկավար Շմավոն Գրիգորյանը եւ պահանջել է իր ձայնը չբարձրացնել։ «Ես նրան պատասխանեցի՝ ճիշտ եմ անում։ Խոսքը խոսքի հետեւից մենք քաշքշեցինք իրար, մեզ բաժանեցին։ Սակայն կռիվ չի եղել, ընդամենը միջադեպէ եղել, որը շարունակություն չի ստացել։ Դրա համար էլ պետք չէ ասել, թե Գոնսալեսի համերգը չկայացավ ծեծկռտուքի պատճառով»,-հավելել է նա։
Անհասկանալի է երաժշտի հանդեպ նման վերաբերմունքը։ Հատկապես որ նրա համերգը լսելու էր եկել Հայաստանում Իտալիայի դեսպանը։ «Ի՞նչ լույսի տակ են ներկայացնում մեր երկիրը Շմավոն Գրիգորայնն ու Կարեն Դուրգարյանը»,- նշել է Դավիթ Խաչատրյանը։
Ըստ նրա՝ տոմսերի վերադարձի գործըհթացը համերգի կազմակերպիչները չեն կարող իրենց վրա վերցնել։ Իտալացի դաշնակահարը ի սկզբանե ասել էր, որ հասույթից ինքը ոչինչ չի վերցնելու, եւ ողջ գումարը կուղղվի Օպերային թատրոնը բարենորոգելու բարեգործական նպատակին։





























