Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ՝ քննարկելով Ուկրաինայի  հարավ-արեւելքում ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Քննարկվել են Ուկրաինայի  հարավ-արեւելքում ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները, նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գործնական ասպեկտները»,- ասվումէ  հաղորդագրության մեջ։