«Նաիրիտ» գործարանը կունենա մինչեւ 500 աշխատակից. նրանք արդեն սկսել են պայմանագրեր կնքել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գործարանի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ գործարանի 1700 աշխատակիցներ փետրվարի 6-ից ազատվել են աշխատանքից:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: