Ֆրանսիացի թոշակառու Պիեռ Լը Գենեքը, ով Պաբլո Պիկասոյի մոտ էլեկտրիկ է աշխատել, կնոջ հետ կկանգնի դատարանի առջեւ՝ նկարչի 271 ստեղագործություն գողանալու կասկածանքով: Այս մասին գրում է Associated Press-ը:

Լը Գենեկը պնդում է, որ Պիկասոյի երկրորդ կինն ինքն է իրենց նվիրել այդ աշխատանքները, որոնք մինչեւ 2010 թվականը տղամարդու ավտոտնակում են եղել: Երբ Լը Գենեկը որոշել է դրանք ներառել իր ժառանգության մեջ, Պիկասոյի ներկայացուցիչները նրա փաստարկները վրդովվեցուցիչ են անվանել եւ դիմել դատարան՝ արվեստի գործերի ապօրինի յուրացման հայցով:

Ըստ Gazeta-ի, տղամարդու մոտ հայտնաբերված գործերը ստեղծվել են 1900-1932 թվականների ընթացքում:

Պիեռ Լը Գենեկն աշխատել է Ֆրանսիայի հարավում գտնվող Պիկասոյի երեք տներում, իսկ դրանցից մեկում նաեւ ազդանշանային համակարգ է տեղադրել: