Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկին քննադատել է Ֆեթուլահ Գյուլենին՝ մեղադրելով նրան ապրիլի 24-ից առաջ հայերին աջակցելու մեջ։
Թուրքական Ahaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում ելույթի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել «Գյուլենի շարժման» առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին։
«Ֆեթուլահ Գյուլենը NY Times թերթում գրում է, թե Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքները սահմանափակված են։ Իսկ ինչո՞ւ է գրում։ Որովհետեւ մոտենում է ապրիլի 24-ը։ Հայկական եւ հրեական լոբբին ակտիվ է»,-ասել է Դավութօղլուն։



























