Բարեգործական հիմնադրամը, որը ղեկավարվում է Հիլարի Քլինթոնի եւ նրա ընտանիքի կողմից, գրեթե 81 միլիոն դոլար է ստացել միջազգային հովանավորներից, որոնք սկանդալային HSBC-ի սկանդալային բանկի հաճախորդներ են, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Այս մասին հայտնի է դարձել տեղեկությունների արտահոսքի հետեւանքով:
Մասնավորապես, հիմնադրամին գումարներ են փոխանցել կանադացի միլիարդատեր Ֆրենկ Գիստրը եւ բրիտանացի մագնատ Ռիչարդ Կերինգը, ով օգտագործել է հարկերից ազատված իր ժնեւյան հաշիվը՝ հիմնադրամին 1 միլիոն դոլար փոխանցելու համար:
Հիլարի Քլինթոնը իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ-ում աճող տնտեսական անհավասարության վերաբերյալ: Հաղորդվում է, որ այս կետը դառնալու է 2016թ. նախագահական քարոզարշավի անկյունաքարը:





























