Երեքշաբթի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է Եգիպտոսի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին։

«Մենք պայմանավորվել ենք Եգիպտոսի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցի շուրջ»,-նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։