Թուրքիայում Հաքան Ֆիդանի հրաժարականից հետո վարչապետի որոշմով Ազգային հետախուզության նոր պետ է նշանակվել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի որոշումով Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) պետ է նշանակվել MIT-ի փոխտնօրեն Իսմաիլ Հաքքը Մուսան։
Նշենք, որ MIT-ի տնօրեն Հաքան Ֆիդանն օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով ընդունել էր հրաժարականը։
Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ ցանկանում է իշխող կուսակցության կողմից առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրվել եւ ենթարկվելով օրենքին՝ հրաժարական է ներկայացրել։





























