Երեւան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երեւանի ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միություն», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի ժուռնալիստների միություն», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» եւ «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորում» կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին: Միաժամանակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է տվյալ միություններին տրամադրել նաեւ անհրաժեշտ խորհրդատվություն` հետագայում պարտքեր չկուտակելու համար:

Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հողի հարկի գծով արտոնություն է տրամադրել նաեւ «Սիմոնյան կրթական հիմնադրամ» կազմակերպությանը՝ Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու՝ «Թումո»-ի, զբաղեցրած տարածքը պատշաճ խնամելու եւ մշտապես բարեկարգ պահելու համար: