Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստացել է պարզել HSBC բանկի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հիշեցրել է, որ իր կառավարությունը հայտնի է հարկերից խուսափողների հանդեպ ունեցած խիստ դիրքորոշմամբ։
Ավելի վաղ լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը (ICIJ) հայտնել էր, որ բրիտանակն HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղը 2000-ական թթ. երկրորդ կեսին օգնել է իր հաճախորդներին, որոնց թվում՝ Բրիտանիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների միջազգային հանցագործներին, գործարարներին, քաղաքական գործիչներն եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներին թաքցնել միլիոնավոր դոլարներ։
«Դեռեւս 10 տարի առաջ դուք ոչինչ չէիք լսել հարկերից խուսափելու դեմ պայքարի եւ հարկային մեքենայությունների մասին։ Եվ դա այն պատճառով, որ մեր կառավարությունը հարկերից խուսափողների դեմ կոշտ քաղաքականություն է վարել»,- ասել է Քեմերոնը՝ պատասխանելով երկրի խորհրդարանում լեյբորիստների առաջնորդ Դեւիդ Միլիբանդի քննադատությանը։ Միլիբանդը հույս ունի մայիսին կայանալիք ընտրություններում գերակշիռ մաս կազմել խորհրդարանում եւ կառավարությունում, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բանկի ցուցակներում նշված էին 203 երկրների մոտ 106 հազար քաղաքացիների անուններ, որոնց ակտիվների ընդհանուր գումարը կազմում էր 118 մլրդ ֆունտ ստերլինգ։





























