«Ժառանգությունը» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնի չէ՝ կմասնակցեն մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսին հրավիրած հանրահավաքին, թե ոչ: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ չեն քննարկել՝ մասնակցելու են հանրահավաքին, թե ոչ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չեն քննարկել մասնակցության հարցը, բայց կքննարկեն:
Ի դեպ, փետրվարի 15-ին կայանալու է եռյակի առաջնորդների (ՀԱԿ-ից՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյան եւ «Ժառանգությունից»՝ Րաֆֆի Հովհաննիսյան) հանդիպումը:





























