Բնապահպանության նախարարությունը շարունակում է հետեւել ձկնաբուծական ֆերմաների ջրօգտագործման օրենսդրականությանը: Այս մասին փետրվարի 12-ին լրագրողներին ասաց Հայաստանի Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Անօրինական հորերի փակման եւ կոնսերվացման շնորհիվ, 2014 թվականին նախարարությանը հաջողվել է 753 մլն խորանարդ մետր ջուր խնայել:

«2015 թվականին աշխատանքը շարունակվելու է: Առաջիկա օրերին մենք պետք է 6 հոր փակենք, եւս 5-6-ը՝ կոնսերվացնենք: Մեր նպատակն է՝ պահպանել Արարատյան դաշտի ջրի պաշարները: Մենք բաց ենք աշխատում, եւ կարող եք համոզվել, որ օրենքը նույնն է բոլորի համար»,- հավելեց Գրիգորյանը: