Հայաստանում վարկերի մատչելիությունը կախված է արժույթի կայունությունից։ Այդ մասին լրագրողների հետ զրուցյում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական (9,5-ից 10,5 տոկոս) բարձրացման մասին հարցին։

«Իհարկե, եթե կարգավորողի դրույքաչափերը՝ վերաֆինանսավորման եւ լոմբարդային, կամ պարտադիր ր պահուստավորման դրույքաչափը բարձրանում են, վարկերը սկսումե նթ անկանալ։ Այդ գործընթացը ժամանակի ընթացքում կկարգավորվի, կայունացմանը զուգահեռ կմոտենան վարկերի առաջարկն ու պահանջարկը»,- ասել է նախարարը։

Քանի որ դրույքաչափերն ավելանում են արժույթի տատանումների պատճառով, պետք է սպասել կայունացման։ «Իսկ Ռուսաստանի օրինակով մենք տեսնում ենք դրա առաջին նշանները։ Վերջին 1-2 ամսում արժույթի մեծ տատանումներ այնտեղ չեն նկատվում։ Իսկ նավթի գները, հասնելով պատմական նվազագույնի, այլեւս չեն տատանվում եւ, անգամ, աճում են»,- ասել է նախարարը։