Չնայած արժութային շուկայի տատանումներին, ռուսաստանցի գնորդները չեն հրաժարվում հայկական ապրանքներից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Ոչ ոք չի ասում հայ արտահանողներին՝ մենք այլեւս չենք ցանկանում ձեր ապրանքները։ Խոսքը միայն արժույթի հետ կապված բարդությունների մեջ է։ Եթե մեր ընկերությունների առաքման պայմանագրերը դոլարով են, իսկ դրանք հիմնականում դոլարով են, ռուբլու անկման պատճառով դրանք ոչ ձեռնտու են դառնում ռուսաստանցի գործընկերների համար։ Իսկ եթե ռուբլով են, ոչ ձեռնտու են մեր արտահանողների համար, նույն պատճառով։ Ամեն ինչ պետք է կարգավորվի ժամանակի ըթնացքում։ Մեզ մնում է միայն մեր ուժերի ներածին չափով նպաստել արտահանմանը»,- ասել է Ճշմարիտյանը։




























