Աֆղանստանից Հայաստան է վերադարձել խաղաղապահ զորքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ռոտացիոն կարգով հերթական հերթափոխն է եղել: Ավելի վաղ մյուս խումբը մեկնել էր Գերմանիա՝ պատրաստություն անցնելու, որտեղից էլ այժմ մեկնել է Աֆղանստան:





























